Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 04:55-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 20 շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև 1 ջրատար:
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել: Վերջիններս մարել են BMW X 5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Այրվել է ավտոմեքենայի սրահը, այն դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, իսկ վարորդ Ա. Խաչատրյանը, բարեբախտաբար, չի տուժել ու մինչ հրշեջների ժամանումը, ինքն է պայքարել կրակի տարածման դեմ:





























