Հինգշաբթի պղնձի գներն ընկել են Չինաստանում, որն արդյունաբերական մետաղի ամենամեծ սպառողն է աշխարհում, կորոնավիրուսային ռիսկերի աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.22 տոկոսով՝ հասնելով 4.3785 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի գինն աճել է 0.77 տոկոսով եւ կազմել 9607 դոլար, ալյումինի գինը` 2.56 տոկոսով եւ կազմել 2824.5 դոլար, ցինկի արժեքը` 3.03 տոկոսով` տոննայի դիմաց մինչեւ 3531.5 դոլար։




























