Սանտա Կլաուսի փոխարեն սեւ ագռավի զգեստներ հագածները Սուրբ Ծննդյան նվերներ են տալիս Արեւմտյան Ավստրալիայի Քիմբերլի շրջանի Ուրմուն քաղաքի հնաբնակների երեխաներին՝ հետեւելով նախաքրիստոնեական ժամանակների ավանդույթներին, փոխանցում է ՌԻԱ-ն՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը։

Ոտքից գլուխ սեւ խալաթները, աչքերի հսկայական անցքերն ու սեւ կտուցները կարող են վախ ներշնչել երեխաներին, սակայն Ուորմունում նման  «ագռավները»  ողջունելի են Նգալանանգփունի կաթոլիկ դպրոցի Սուրբ Ծննդյան երեկույթների, ինչպես նաեւ ընտանեկան հավաքների ժամանակ։ 

Աեւ ագռավի զգեստներ հագածները նախ վախեցնում են երեխաներին, ապա նվերներ տալիս։ Նման արարողություններ եղել են հին ժամանակներում եւ այլ երկրներում։

ABC-ն մեջբերում է այս համայնքի ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ «ագռավների» ավանդույթը գալիս է աշխարհի ստեղծման լեգենդից, երբ վիճում էին սպիտակ աչքերով ագռավն ու արծիվը։ Բանն այն է, որ արծիվը ստացել է իր սնունդը, իսկ ագռավը ծույլ է եղել ու միայն փորձել է իր հարեւանից որսը խլել։ Զայրացած արծիվը կրակից ածուխները նետել է ագռավի վրա, այդ պատճառով նրա աչքերը սպիտակել են։

Հայտնի չէ, թե ինչ կապ ունի լեգենդը Սուրբ Ծննդի հետ, բայց, ամենայն հավանականությամբ, միսիոներները փորձել են ինտեգրել տեղական հավատքները քրիստոնեության մեջ: