Վրաստանի Ախալցխայի շրջանում գայերը հարձակվել են խոշոր եղջերավոր անասունների հոտի վրա, հաղորդում է «Գրուզիա-online»-ը: Անիշա գյուղի բնակիչներն իշխանություններից խնդրել են պաշտպանել իրենց գայլերի հարձակումներից:
Հակառակ դեպքում բնակիչները պատրաստ են որսորդական ջոկատներ կազմել եւ որս սկսել գիշատիչների դեմ, որոնք զգալի նյութական վնաս են հասցրել:
Գայլերն այս գյուղում նախկինում էլ են հայտնվել, սակայն կենդանիների վրա չեն հարձակվել: Իսկ վերջին շրջանում հաճախակի են դարձել կովերի վրա հարձակումները:




























