Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝  ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են  Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած Kia Forte  մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  55-ամյա Արմեն Վարդանյանի վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: