ԱՊՀ-ի գոյության 30 տարիների ընթացքում շատ բան է արվել, բայց դեռ անելիքներ կան։ Այս մասին «Առեւտուր եւ զարգացում։ Ազգային արժույթներով հաշվարկները որպես փոխադարձ առեւտրի զարգացման գործոն» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երեւան-Քիշնեւ տեսակամուրջի ժամանակ ասաց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ԱՊՀ ուղղության ղեկավար Կարեն Իվանովը։
Նրա խոսքով՝ տնտեսական տեսանկյունից ԱՊՀ բիզնեսի համար հետաքրքրություն են ներկայացնում համամիութենական բիզնես շահերը, պարենային անվտանգությունը, ներմուծման փոխարինումը, համատեղ արդյունաբերական նախագծերը եւ այլն։
Միաժամանակ, Իվանովն ափսոսանքով նշեց, որ ԱՊՀ անդամ երկրները դեռ չեն սովորել վերազգային շահերը վեր դասել իրենց ներպետական շահերից։
«Նույնիսկ այսքան սերտ, տնտեսական առումով, Եվրասիական միությունում դա զգացվում է, հավանաբար, բոլոր ոլորտներում։ Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է մտածել այս խնդրի մասին»,-շեշտեց նա։




























