Երբ Կարեն Սերոբիչն ու Սպարամետը միասին էին, էդ ժամանակ եմ Դեմիրճյանի հետ շատ շփվել։ Այս մասին ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Միշտ թեւը գցում էր ուսիս, ասում էր՝ ոնց որ պատից իջած ֆիդայի լինես, երիտասարդ էի։ Մի օր դեպք էր պատահել, մարդ էր ուղարկել, որ մեր հետ խոսեր՝ մինչեւ Սպարապետի միանալը, որ եկավ հանդիպման՝ Հրազդանում, Սպարապետն ու Կարեն Սերոբիչը, էդ ժամանակ ինձ դեռ չէր ճանաչում, որ ասացի Սպարապետին՝ ո՞նց անցավ հանդիպումը, շեֆ, ասաց՝ հա, Սասուն ջան, Սերոբիչն ասաց՝ Սասունը դո՞ւ ես, ասացի՝ ինչի նման չե՞մ, ասաց՝ հա, շատ։ Ինքը շատ մեծ մարդ էր։ Իսկ տիկին Ռիման Հոկտեմբերի 27-ից հետո մնաց բարձունքում՝ որպես հայ մայ, հայ կին, Կարեն Սերոբիչին արժանի կին։ Ցավակցում եմ մեր ազգին, որովհետեւ Կարեն Սերոբիչը քիչ բան չի արել մեր պետության համար»,- նշեց Միքայելյանը։