Շրի Լանկայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների ուղղությամբ՝ սպանելով նրանցից 4-ին եւ վիրավորելով 3-ին, հաղորդում է AP-ը։
Հրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը Շրի Լանկայի արեւելքում գտնվող Տիրուկովիլ քաղաքի ոստիկանական բաժանմունքում։ Քաղաքը գտնվում է կղզու նախկին մարտական գործողությունների գոտում, որը հիմնականում խաղաղ է եղել 2009 թվականին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։
Հրաձգություն կազմակերպած ոստիկանության սերժանտը ձերբակալվել է հանձնվել է եւ հանձնել երկու T-56 ինքնաձիգ եւ զինամթերք։
Հրաձգության դրդապատճառը հայտնի չէ։





























