2020-2021 եւ 2021-2022 ուսումնական տարիների համար փոխհատուցում է ստացել 6330 ուսանող եւ ծնող։ Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց փոխնախարարը, հատկացվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։
«Այս ծրագրի իրականացումը կշարունակվի՝ 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում եւ 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակում։ Խոսքը, մասնավորապես, ռազմական գործողություններին մասնակցած ուսանողների մասին է»,- ասաց Թռչունյանը։
Ընդ որում, ինչպես նշեց փոխնախարարը, որքան լավ սովորի ուսանողը, այնքան ավելի մեծ աջակցություն կարող է ակնկալել պետությունից։
«Կարելի է խոսել 90 տոկոս աջակցության մասին (ուսանողի կողմից բուհում սովորելու համար վճարվող միջոցների փոխհատուցում - խմբ.)»,- նշեց Թռչունյանը։





























