Խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 28-ին, հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, քվորում ապահովել չհաջողվեց։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, ամեն անգամ այդ պաշտոնին առաջադրում էր պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, ինչը ձեռնտու չէր կառավարող մեծամասնության պատգամավորներին։ Ինքը՝ Ղազինյանը, ինչպես եւ ընդդիմության մյուս ներկայացուցիչները, այս անգամ էլ նիստին չէին ներկայացել։

Հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունն այս անգամ էլ նոր թեկնածություն չի ներկայացրել։

Այսպիսով, խորհրդարանի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության արդեն 16-րդ փորձը շռնդալից տապալվեց։