Կարագի գինը Հայաստանում վերջին ամիսներին կայունացել է։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։
Դեկտեմբերի 27-ի տվյալնեևրով՝ ս.թ. մայիսի 27-ի համեմատ, նորզելանդական կարագի գինը Հայաստանում մի փոքր նվազել է՝ մեկ կիլոգրամը 4420-ից հասնելով 4350 դրամի։ Ընդ որում՝ հավի մսի գինն ավելացել է։ Եթե մայիսին այն կազմում էր մեկ կիլոգրամը 1320-1450 դրամ, ապա հիմա կազմում է 1500-1510 դրամ։
«Հավի մսի, ինչպես եւ ընդհանրապես մսի պահանջարկն աշխարհում մեծացել է։ Դա կապված է կորոնավիրուսից տնտեսության արագ վերականգնման հետ։ Բացի այդ, բարձր պահանջարկի պատճառով ԵՏՄ անդամ երկրները սկսել են քվոտավորել հավի մսի արտահանումը, ինչի առնչությամբ դրա առաջարկը սկսել է սահմանափակվել»,- պարզաբանեց Գեւորգյանը։





























