Այսօր երկօրյա աշխատանքային այցով Վրաստան է ժամանում ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳ նախարարությունը, բարձրաստիճան պաշտոնյան մի շարք հանդիպումներ է ունենալու Թբիլիսիում, որոնց ընթացքում քննարկվելու են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:




























