Էհիմե պրեֆեկտուրայի իշխանությունները թռչնագրիպի բռնկման պատճառով կոչնչացնեն մոտ 130 հազար հավ, հաղորդում է Kyodo-ն:

Թռչնաֆաբրիկաներից մեկում գրանցվել է H5N1 վիրուսով վարակվածություն։ 

Ֆերմայի շուրջ երեք կիլոմետր շառավղով սանիտարական գոտի է մտցվել, կազմակերպվել են ախտահանման կետեր։

Այս տարվա աշնանից ի վեր Ճապոնիայում թռչնագրիպի սեզոնային բռնկումների պատճառով արդեն ոչնչացվել է մոտ 400 հազար հավ։