ԱՄՆ Կոլորադո նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում, հայտնում է BBC-ն։ Կոլորադոյի  նահանգապետ Ջարեդ Փոլիսը արտակարգ դրություն է հայտարարել։

Հարյուրավոր տներ ավերվել են, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են։ Միայն Լյուիսվիլ եւ Սյուպիրիոր քաղաքներում տարհանվել է 30 հազար բնակիչ։

Ամենավատ դրությունը Դենվերից հյուսիս գտնվող Բոուլդեր կոմսությունում է: Իշխանությունները հայտարարում են, որ իրավիճակը ծանր է, չի բացառվում, որ զոհեր կան։

Հրդեհները մոլեգնում են պատմական երաշտի ֆոնին, քամու մինչեւ 169 կմ/ժ արագությունը նպաստում է կրակի տարածմանը։