Աշխարհի ամենակարճահասակ կանանցից մեկը՝ ազգությամբ թուրք Էլիֆ Քոջամանը, մահացել է 33 տարեկանում, հաղորդում է Mirror-ը:
Երեքշաբթի՝ դեկտեմբերի 28-ին, կինը տեղափոխվել էր Թուրքիայի Քադիրլի քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք, սակայն նրա վիճակը վատթարացել էր: Հաղորդվում է, որ Քոջամանը մահացել է պոլիօրգանային անբավարարության հետեւանքով, որն առաջացել էր թոքաբորբից հետո:
Նշվում է, որ 2010 թվականին կնոջ անունը հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենակարճահասակ կին՝ 72,6 սանտիմետր հասակով: 2011-ին այդ տիտղոսը զբաղեցրել է ԱՄՆ-ից Բրիջիթ Ջորջանը, քանի որ վերջինիս հասակը 3,6 սանտիմետրով պակաս էր: Ներկայում ռեկորդակիր է Հնդկաստանից Ջոթի Քիսանջի Ամջին՝ 62,8 սանտիմետր հասակով:





























