Կենդանիների ավելի քան հարյուր տեսակ է ապրում 2000-ամյա խորտակված ռազմանավի վրա, որը ծովի հատակն է անցել Սիցիլիայի ափերի մոտ հռոմեացիների եւ կարթագենցիների ճակատամարտի ժամանակ։ Հնագույն կարթագենական նավը գտնվել է 2017թ. եւ վերջերս հանգամանալիորեն ուսումնասիրվել է ծովային կենսաբանների կողմից, գրում է Daily Mail պարբերականը։

Իտալացի գիտնականները հայտնաբերել են ծովային կենդանիների 114 տեսակ ռազմանավի մնացորդների վրա ստեղծված էկոհամակարգի շրջանակում։ Դրանք տարբեր խխունջներ են, կակղամաշկեր, կակղամորթներ, որդեր եւ մամուռներ։ Սանդրա Ռիչին Հռոմի Պահպանման եւ վերականգնման բարձրագույն ինստիտուտից եւ նրա գործընկերները հաշվել են սողացող կակղամորթոների 33, եկփեղկ կակղամորթների 25, բազմացցամազիկավոր որդերի 33 եւ կակղամաշկերի 23 տեսակ։ «Խորտակված նավերը հաճախ պարունակում են ծովային օրգանիզմների մեծ քանակություն, բայց շատ քիչ հետազոտություններ են նվիրված նավերին, որոնք խորտակվել են դարեր առաջ»,- ասել է Սանդրա Ռիչին Daily Mail-ի հարցազրույցում։

Նավը խորտակվել է մ.թ.ա. 241թ. մարտի 10-ին Սիցիլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Էգադյան կղզիների մոտ ծովամարտի ժամանակ։ Ամենաերկարատեւ հնագույն ծովամարտը տեւել է մ.թ.ա. 264-241թթ. Սիցիլիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի ջրերում։ Հռոմեական նավատորմը վճռական հաղթանակ է տարել կարթագենցիների դեմ՝ դրանով իսկ վերջ դնելով Առաջին պունիկյան պատերազմին եւ վերահսկողություն ձեռք բերելով թշնամու ողջ տարածքի հանդեպ, բայց վաղեմի սպանդը հազարամյակ անց հանգեցրել է ծովային կյանքի լոկալ ծաղկման։