Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ Ջուլիան Ասանժի համար ներողություն է խնդրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից՝ նախքան նա պաշտոնը կթողներ անցյալ տարի, եւ երկուշաբթի օրը կրկնել է Wikileaks-ի հիմնադրին ապաստան տրամադրելու իր առաջարկը, հայտնում է Reuters-ը։

Դեկտեմբերին Ասանժն էլ ավելի է մոտեցել ԱՄՆ-ում տեղեկատվության արտահոսքի համար դատարանի առջեւ կանգնելուն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը շահել է արտահանձնման բողոքարկումը անգլիական դատարանում:

Ամերիկյան իշխանությունները Ասանժին մեղադրանք են առաջադրել 18 կետերով՝ կապված WikiLeaks-ում գաղտնի ռազմական եւ դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումների հետ, որոնք, ըստ նրանց, վտանգել են մարդկանց կյանքը:

Լոպես Օբրադորը կրկնել է Ասանժին մեկ տարի առաջ իր կողմից արված ապաստանի մասին առաջարկը եւ ասել, որ նախքան Թրամփն անցած հունվարին Ջո Բայդենին կհաջորդեր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, նա նրան նամակ է գրել՝ Ասանժին ներում շնորհելու առաջարկով:

Մեքսիկան այս նամակին պատասխան չի ստացել, ասել է Լոպես Օբրադորը կառավարության հերթական մամուլի ասուլիսում։

«Դա կլինի համերաշխության եւ եղբայրության նշան՝ նրան ապաստան տալ այն երկրում, որտեղ Ասանժը կորոշի ապրել, այդ թվում՝ Մեքսիկայում»,- ասել է նա:

Եթե Մեքսիկայում ապաստան ստանա, Ասանժը չի կարողանա միջամտել այլ երկրների գործերին եւ որեւէ վտանգ չի ներկայացնի, հավելել է Լոպես Օբրադորը։