Հինգշաբթի օրը՝ հունվարի 6-ին, Ալմաթիում գլխավոր հյուպատոսությունը փակ կլինի այցելուների համար, իսկ անձնակազմը կաշխատի տնից, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
«Ղազախստանի շատ քաղաքներում բողոքի ցույցերը շարունակվում են։ Ակնկալվում են անվտանգության միջոցառումների ուժեղացում, հասարական տրանսպորտի աշխատանքի խափանում, համացանցի անջատումներ, էլեկտրոնային բանկային համակարգում խափանումներ»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Ալմաթիում բախումները ոստիկանության եւ ցուցարարների միջեւ վերածվել են բռնության, իսկ ամբոխը ներխուժել է կառավարական շենքեր: Ե՛վ ցուցարարները, եւ՛ ոստիկանները հայտնել են վիրավորների մասին: Տուժել են շտապ օգնության ծառայությունները, ինչպիսիք են հիվանդանոցներն ու կլինիկաները: Իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Մանգիստաուում, Ալմաթիում եւ Նուր Սուլթանում։
ԱՄՆ կառավարական անձնակազմին խորհուրդ է տրվում խուսափել ցույցերի վայրերի այցելելուց եւ ծածկվել տեղում, խուսափել պատշգամբների կամ պատուհանների մոտ կանգնելուց եւ հնարավորության դեպքում մնալ փակ տարածքներում։




























