Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը եւ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի խաղաղ պայմանագրի մշակմանն անցում կատարելը առաջնային խնդիր են մնում։ Ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն նախկինի նման պատրաստ են սատարել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների եռակողմ ձեւաչափին։

«Թեեւ Կազանում կայացած հանդիպման արդյունքում հիմնարար սկզբունքներ ձեռք չբերվեցին, ինչի հույսը բոլորս ունեինք, ինձ ոգեշնչում է այն, որ կողմերը պատրաստակամություն հայտնեցին կարգավորման հասնել բանակցությունների ճանապարհով»,- ասել է Աժուբալիսը։

Հայաստանն ու Ադրբեջանը, նրա խոսքով, պետք է լարվածության նվազեցման միջոցներ ձեռնարկել, ավարտեն ռազմագերիների փոխանակությունները եւ հետաքննեն շփման գծի միջադեպերը։