Նորվեգիայի բանակը կորոնավիրուսի համավարակի ժամանակ ներքնազգեստի պակասի առաջ է կանգնել։ Այս մասին հայտարարել է Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման կազմակերպության ներկայացուցիչ Հանս Մեյսինսեթը, հայտնում է NRK-ը։
Նախկինում զինծառայողները զորացրվում էին ներքնազգեստով, սակայն այժմ այն պետք է հանձնել, որպեսզի նորակոչիկները կարողանան դրանք նորից օգտագործել։
Համավարակի ընթացքում նորվեգական բանակը բախվել է մատակարարման հետ կապված խնդիրների: Նախկինում զորացրվելուց հետո ներքնազգեստի հանձնումը ժամանակավոր նորմ էր, իսկ այժմ այն ներդրվել է մշտական հիմունքներով։ Զինվորների մատակարարման հետ կապված խնդիրները միայն ներքնազգեստին չեն առնչվում։ Պարզվել է, որ զինվորները չեն կարող շատ մեծ կամ շատ փոքր չափի կոշիկ ստանալ։




























