Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր իմ թեստը դրական է եղել։ Ես կարանտինի մեջ եմ գտնվում»,-գրել է 70-ամյա նախարարը։
«Ես խնդրում եմ բոլորին, ովքեր վերջերս շփվել են ինձ հետ, մեկուսանալ եւ COVID-19-ի թեստ հանձնել»,-հավելել է Սինգհը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ Հնդկաստանը մնում է աշխարհում երկրորդ երկիրը Միացյալ Նահանգներից հետո՝ համաճարակի սկզբից ամենաշատ վարակվածներով՝ ավելի քան 35 միլիոն մարդ: COVID-19-ից մահացածների թվով այն զբաղեցնում է երրորդ տեղը (483 178 մարդ):



























