Նյույորքցուն մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սպանության սպառնալիքի համար, հայտնում է Reuters-ը։
Քրեական գործի համաձայն՝ Նյու Յորք նահանգի Ռոքուեյ Բիչից Թոմաս Վելնիցկին «հետաքրքրություն է հայտնել» Թրամփի սպանության հանդեպ՝ 2020 թվականի հուլիսին ոստիկանական հարցաքննության եւ 2021 թվականին գաղտնի ծառայություն մի քանի հեռախոսազանգերի ժամանակ։
Բրուքլինի դաշնային դատարան ներկայացված բողոքում Թրամփը նշված է որպես «Անձ-1»:
Վելնիցկու ձերբակալության օրդերը ուրբաթ օրն է տրվել։





























