Վայոց Ձորի մարզում հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23:55-ի սահմանններում  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում Գարիկ Գասպարյանը իր վարած Iveko մակնիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները վարորդին տեղափոխել են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ ճանապարհին տեղադրված ժամանակավոր տաքացման հենակետ, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան: