Այսօր՝ հունվարի 11-ին, պաշտոնական մեկնարկ տրվեց Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՊԷԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն՝

•             մաքսային գործընթացների և տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը,

•             ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը,

•             ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը,

•             սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը,

•             մաքսային վարչարարության վերաբերյալ տարեկան հարցումների իրականացմանը։

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/471717967854774