Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը խորհրդանշականորեն աճում է ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության անկման ֆոնին՝ ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելի ելույթից հետո, համաձայն առեւտրի տվյալների։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,06%-ով կամ 1,1 դոլարով՝ հասնելով 1819,6 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտյան  ֆյուչերսները նվազել են 0,04%-ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 22,802 դոլարի, հայտնում է Փրայմը։

«Երեքշաբթի օրը ԱՄՆ գանձապետարանի եկամտաբերությունը փոքր-ինչ նվազել է այն բանից հետո, երբ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հասկացրեց, որ կենտրոնական բանկը, ամենայն հավանականությամբ, այս տարի կսկսի քաղաքականության նորմալացումը»,-Wall Street Journal-ին ասել են Oanda-ի վերլուծաբանները:

ԴՊՀ-ի ղեկավարը թույլ է տվել աստիճանաբար բարձրացնել բազային տոկոսադրույքը, եթե երկրում գնաճը մնա կանխատեսվածից բարձր։