Դելֆիններն ու մարդիկ կարող են ավելի շատ նմանություն ունենալ, քան նախկինում ենթադրվում էր: Պարզվել է, որ էգ դելֆինները ֆունկցիոնալ ծլիկի նման մի բան ունեն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ակադեմիական ամսագրում։

Ծլիկն ինքնին գտնվում է հեշտոցի մուտքի մոտ: Օրգանը աներեւակայելի զգայուն է թվում՝ բազմաթիվ զգայական նյարդերով եւ էրեկտիլ մարմիններով:

Ի՞նչ նպատակ ունի այս օրգանը: Ըստ հետազոտության առաջատար հեղինակ Պատրիսիա Բրենանի, այն «ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ դրա գործառույթները հաճույք են պատճառում»:

Ի տարբերություն շատ այլ կենդանիների՝ դելֆինները զուգավորվում են ոչ միայն ցեղը շարունակելու համար։ Ավելի շուտ, այս շատ սոցիալական եւ խելացի կենդանիները նաեւ հաճույքի համար են սեքսով զբաղվում: Սա նշանակում է նաեւ, որ նրանք կարող են սեքսով զբաղվել ամբողջ տարին եւ չսահմանափակվել զուգավորման շրջանով։ Ամբողջ տարին տեւող այս սեռական ակտը նպաստում է նաեւ սոցիալական կապերի հաստատմանը եւ պահպանմանը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս օրգանը շատ առումներով նման է մարդու ծլիկին եւ հաստատում են այն տեսությունը, որ այն ծառայում է նույն նպատակին:

Մարդկանց պես, դելֆիններն էլ մեծ էրեկտիլ հյուսվածքով ծլիկ ունեն: Այս հյուսվածքները լցվում են արյամբ եւ հասունացմանը զուգընթաց փոխում ձեւը, ինչը վկայում է ֆունկցիոնալ դերի զարգացման մասին:

Բացի այդ, ինչպես մարդու ծլիկը եւ առնանդամի ծայրը, դելֆինի ծլիկն էլ ունի սեռական մարմնիկներ, որոնք մասնակցում են հաճույք ստանալուն:

Սա նշանակում է, որ դելֆինները, ամենայն հավանականությամբ, հաճույք են ստանում ծլիկի գրգռումից հետերոսեքսուալ սեքսի, միասեռական սեքսի եւ ձեռնաշարժության դեպքում: