2003թ. Եվրոպական խորհուրդ մտնելու պահանջներից մեկը, որ ներկայացվում էր Հայաստանին, հրաժարումն էր վիրավորանքի քրեականացումից։ Այս մասին հիշեցրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Հայելու» հարցազրույցում։
Այժմ Հայաստանի իշխանությունները քրեականացրել են վիրավորանքը, եւ ԵԽ-ից քար լռություն է, փաստել է Մելիքյանը։ Այդ հոդվածին իշխանությունների ուշադրության պատճառներից մեկը դարձավ այն, որ ինքը՝ Փաշինյանը, այդ հոդվածով դատվածություն ունի։
Դատական համակարգի վրա ճնշման մասով իրավապաշտպանը նշել է, որ որոշ տեղաշարժեր եւ արձագանք միջազգային ինստիտուտների կողմից կան։
«Լռությունը գին ունի։ Եվ մենք բոլորս վճարում եւ վճարելու ենք այդ լռության դիմաց։ Ի՞նչ կլինի դա՝ հրաժարում Ցեղասպանության ճանաչումի՞ց, Արցախի շահերի՞ց։ Կա մեր շահերին հակասող օրակարգ, որին Արեւմուտքը դրական է վերաբերվում»,- փաստել է Մելիքյանը։




























