Հայաստանում ձերբակալությունների թիվն աստիճանաբար նվազում է։ Բայց եւ այնպես, կան նաեւ տագնապալի միտումներ, երբ կալանքի պատճառներն ու նպատակները սպառվել են, բայց մեղադրյալը շարունակում է մնալ ճաղերի հետեւում։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 13-ին դատավորների հետ հանդիպմանն ասաց իրավաբան Արա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ քննչական մեկուսարանում երեք ամիս գտնվող եւ ոչ մի անգամ քննությանը չխոչընդոտող անձը շարունակում է մնալ կալանքի մեջ։ «Բոլոր նման դեպքերում պետք է փնտրել քաղաքական մոտիվներ։ Ւնձ թվում է, որ անհրաժեշտ է ձերբակալմանն այլընտրանք հանդիսացող կասեցման ավելի շատ միոցներ ներդնել»,- նշեց Ղազարյանը։





























