Նյու Ջերսի նահանգի Պասաիկ քաղաքում քիմիական գործարան է այրվում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, դեպքի վայր են ուղարկվել հարեւան քաղաքներից հրշեջներ։
«Առայժմ տարհանման կարիք չկա, տեղի բոլոր բնակիչներին խնդրել են փակել պատուհանները եւ հեռու մնալ դեպքի վայրից»,- ֆեյսբուքյան իր էջին գրել է քաղաքապետ Հեկտոր Լորան:
Մոտակա փողոցներն ու ավտոճանապարհները փակ են։ Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում։





























