Տոկիոյի համալսարանի ընդունելության քննություններին դիմորդը հանել է դանակը եւ վիրավորել երեք մարդու։ Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը, փոխանցում է «Գազետա»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունվարի 15-ին, Հոնգո համալսարանում։ Քննությանը մասնակցել է ավագ դպրոցի 3.7 շրջանավարտ։
Քննությունը սկսվել է 09:30-ին։ Ինչ-որ պահի դիմորդներից մեկը հանել է դանակը եւ հարձակվել մյուսների վրա։ Տուժել է 70-ամյա մի տղամարդ, տղա եւ աղջիկ, նրանք հոսպիտալացվել են.

Դիմորդը բերման է ենթարկվել ոստիկանություն, նրա նկատմամբ սպանության փորձի մասին գործ է հարուցվել: