Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը ընդունել է «Արարատ» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Կովկասի» վերլուծական ինստիտուտի։ Հայցի համաձայն՝ «Կովկասի» ինստիտուտը պարտավոր է հերքել Հայոց ցեղասպանությունը մերժող հրապարակումները եւ Ցեղասպանություն բառը չօգտագործի չակերտներում։ Դատական նիստի օրը դեռեւս նշանակված չէ։

Ավելի վաղ «Արարատ» հասարակական կազմակերպության տնօրեն, քաղաքական գիտություների թեկնածու Արմեն Այվազյանը հայտարարել էր, որ հայցի համար առիթ է հանդիսացել այն, որ 2008թ. «Կովկասի» ինստիտուտի կողմից հրատարակված «Կովկասյան հարեւանություն. Թուրքիա եւ Հարավային Կովկաս» գրքում Ցեղասպանության փաստը կասկածի տակ է դրվում։ Բանն այն է, որ հավաքածուում տեղ է գտել նաեւ թուրք հեղինակ Այբարսա Գեյգյոլուի հոդվածը, ուր Ցեղասպանություն բառը առնված է չակերտների մեջ, ինչն էլ Այվազյանը համարում է Հայոց ցեղասպանության ժխտման դասական օրինակ։ Նա նշել է, թե քանի որ գիրքը թարգմանված է ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, եւ տարածվել է նաեւ արտասահմանում, ապա Ցեղասպանությունը ժխտվում է նաեւ միջազգային մակարդակով։

Հայտարարելով, որ ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 8 կետերից, իրենք հաշվել են, որ Հայաստանի շահերին եւ նրա միջազգային հեղինակությանը 20 մլն դրամի վնաս է հասցվել։ Այնուամենայնիվ, Այվազյանն ասել է, որ իրենք ֆինանսական հավակնություններ չունեն եւ բարոյական կորուստը փոխհատուցելու համար պահանջելու են խորհրդանշական 1 դրամ։