Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հաստատել է, որ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներն առայժմ կմնան Կիեւում։

«Իհարկե, մենք անընդհատ ստուգում ենք անվտանգության մակարդակը աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Ուկրաինայում»,- ասել է նա, հաղորդում է DW-ն։

«Ինչպես ԵՄ-ի մեր գործընկերները, մենք հիմա էլ որոշել ենք չկրճատել Կիեւում դեսպանատան անձնակազմը։ Այժմ կարեւոր է չապակայունացնել Ուկրաինան»,- պարզաբանել է Բուրբոքը: Եթե ​​դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամները ցանկանում են լքել երկիրը, կարող են դա անել արտաքին գործերի նախարարության հաշվին։

«Եթե ներդրողների մոտ զգացողություն կա, որ ընդհանուր առմամբ Ուկրաինայում իրավիճակը անորոշ է կամ անկայուն, ապա ներդրումներ անելու նրանց պատրաստակամությունը կնվազի։ Այսինքն, դա ձեռնտու կլինի Պուտինին»,- կարծում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։