Ուղեւորներով միկրոավտոբուսը կողաշրջվել է Հալիսկո նահանգում, վթարի հետեւանքով զոհվել է տասներեք մարդ, եւս տասը վիրավորվել է, Twitter-ում հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Լեոն Ագուասկալյենթես մայրուղուվրա վթարի հետեւանքով փրկարարական ու զոհվածների տարհանման աշխատանքներն ավարտված են: Դեպքի վայրում զոհվել է ութ տղամարդ եւ չորս կին, այդ թվում՝ երկու անչափահաս, եւս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում, տասը մարդ վիրավորվել է»,-ասվում է փրկարարների բլոգում տեղադրված տեղեկատվության մեջ:
Միկրոավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել է ջրհորն ու կողաշրջվել:
Քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղեկություններով՝ բոլոր զոհվածները Մեքսիկայի քաղաքացիներ են:





























