Երկուշաբթի օրը պղնձի գինը նվազում է։ Շուկաները գնահատում են աշխարհում համաճարակաբանական իրավիճակը, վկայում են առեւտրի տվյալները։
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսները նվազել են 0,29%-ով՝ հասնելով 4,3093 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ):
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրը մեկ տոննա պղնձի արժեքը նվազել է 2,81%-ով՝ մինչեւ 9507,5 դոլար, ալյումինի արժեքը՝ 0,52%-ով՝ մինչեւ 3082,5 դոլար, ցինկի արժեքը՝ 0,58%-ով՝ մինչեւ 3609,5 դոլար։





























