Ղազախստանի Թուրքեստանի շրջանում հունվարի 31-ին Բայդիբեկի շրջանի Ալգաբաս գյուղի մոտ հրդեհվել է երկհարկանի շենք, որտեղ անասուններ են պահել։ Այս մասին հայտնել է հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունը։
«Հրդեհը ոչնչացրել է 1150 գլուխ ոչխար եւ 150 տոննա մամլած խոտ։ Տեղում հայտնաբերվել է հովվի դի»,- հայտնել են փրկարարները։
Գերատեսչության տվյալներով՝ հրշեջները դեպքի վայր են հասել 40 րոպեում։ Հրդեհը տեղայնացնելու եւ մարելու համար պահանջվել է մոտ 1,5 ժամ։
Հաղորդվում է, որ հրդեհն ընդգրկել է ավելի քան 780 քմ տարածք։ Հրդեհը մարվել է 15 փրկարարների ուժերով՝ չորս տեխնիկայի օգտագործմամբ։ Հրդեհի պատճառները պարզվում են։





























