Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնը վերականգնվել է շրջիկ թատրոնի ձևաչափով և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կրկին Արցախում է:

«Հայաստան» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ թատրոնը 12–օրյա  ներկայացումներով հանդես եկավ  ԱՀ   շրջանների՝  Հաթերք,  Մեծ Շեն,  Հին Շեն, Եղցահող, Չլդրան, Դրմբոն, Մաղավուզ, Վանք, Խնձրիստան, Մուշկապատ, Ննգի,  Աստղաշեն, Պատարա, Այգեստան, Իվանյան, Գետավան և Կոճողուտ գյուղերում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում և  Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում:

Այդկերպ, «Հայաստան» հիմնադրամը փորձում է բարելավել սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների հոգեբանական վիճակը: