Հայաստանում 2021 թվականին թունավորման դեպքերը զգալիորեն նվազել են: Փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ 2021 թվականին գրանցվել է թունավորման 2486 դեպք, ինչը 1222-ով պակաս է 2020 թվականի համեմատ։

«Հիմնականում դրանք քիմիական թունավորման դեպքեր են։ Կան նաեւ թունավորման դեպքեր սննդով, դեղամիջոցներով, գազով եւ այլն։ Անցած տարի թունավորման դեպքերի մեծ մասը կապված է եղել ալկոհոլի օգտագործման հետ»,- ասաց Մկրտչյանը։

Նա նաեւ հավելեց, որ 2021 թվականին թունավորման հետեւանքով մահացել է 30 մարդ, մինչդեռ 2020 թվականին այդ թիվը 85 մարդ է կազմել:

«Թունավորումից տուժածների թիվը նույնպես նվազել է: Մասնավորապես, 2020 թվականին գրանցվել է 4188, իսկ 2021 թվականին 3728 դեպք»,- նշել է ԱԻՆ ներկայացուցիչը։