Բեռլուսկոնին ստիպված է բացատրվել դատախազության հետ, որն այս անգամ Իտալիայի վարչապետին մեղադրում է պետկան Rai հեռուստաընկերության վրա ճնշում գործադրելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:
Հետաքննությունը համոզված է, որ 2009 թ-ին Բեռլուսկոնին փորձել է նպաստել ժողովրդականություն վայելող թոք- շոուի փակմանը, որում քննարկվում են քաղաքական հրատապ թեմաներ:
Կասկածյալների ցուցակում, բացի Բեռլուսկոնիից, հայտնվել են նաեւ հեռահաղորդակցության ոլորտում երաշխիքների հարցերով պետական գերտեսչության աշխատակից Ջանկարլո Ինոչենցին եւ Rai-ի նախկին գլխավոր տնօրեն Մաուրո Մազին:




























