Ավստրալիայի նախարարների կաբինետի ղեկավար Ջուլիա Հիլլարդն այսօր` հուլիսի 20-ին հայտարարել է, որ Ռուփերթ Մերդոքը ստիպված կլինի «պատասխանել մի քանի ոչ պարզ հարցերի», որոնք կարող են ի հայտ գալ ավստրալացի պատգամավորների մոտ` բրիտանական  Հանրային պալատում կազմակերպված լսումներից հետո: «Ես ենթադրում եմ, որ մեր երկրում եւս հարցեր տալու հիմքեր են ի հայտ գալիս, որոնք առնչվում են Ավստրալիայում  News Corporation-ի գործունեությանը»,-Հիլլարդի խոսքն է կայակոչում Reuters-ը:

Մի քանի օր առաջ ավստրալական «կանաչների» կուսակցությունը կոչ է արել պաշտոնական հետաքննություն սկսել Ավստրալիայում News Corporation-ի մասնաճյուղի գործունեության ուղղությամբ: «Ավստրալիայում տպագրվող թերթերի երկու երրորդը պատկանում են Մերդոկին»,-հայտնել է սենատոր Ռոբերտ Բրաունը` հավելելով. «Այս իրավիճակն ակնհայտորեն չի նպաստում բազմակարծությանը»: