Դոմինիկյան Հանրապետության ուսանողները հուլիսի 20 -ին ռեկորդ են սահմանել` 300 ժամ անընդմեջ ընթերցումներ կազմակերպելով: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, այս ձեռքբերումը գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում:
Երիտասարդները 13 օր շարունակ հերթով բարձրաձայն կարդացել են իրենց նախկին նախագահ Խուան Բոշի ստեղծագործությունները: Պաշտոնական դիտորդը ուսանողներին հավաստագիր է հանձնել, որով երաշխավորվում է, որ նրանց ձեռքբերումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Նրան սակայն կարղացել են շնորհակալություն հայտնել միան չորս ուսանող, քանի որ հինգերորդը շարունակել է ընթերցանությունը. երիտասարդները որոշել են չբավարարվել ձեռք բերածով եւ ռեկորդը հասցնել 365 ժամի:
Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդը պատկանել էր ԱՄՆ քոլեջի վեց աշակերտուհիների, որոնց ընթերցանությունը շարունակվել էր 240 ժամ, այսինքն` տասը օր:




























