ՀՀ իշխանությունները հակահայկական գործունեություն են ծավալում, իսկ Թուրքիան այսօր շտապում է, քանի որ Հայաստանի հարցում դրա համար այնպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, ինչպիսիք չեն եղել վերջին 1000 տարվա ընթացքում։ Այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Հարցման արդյունքները, ըստ որոնց թուրքերը Հայաստանը սպառնալիք են համարում, նրան չեն զարմացնում, քանի որ այդ երկիրը ստեղծվել է հայերի ու հույների արյան ու տարածքների վրա, հիմնված է հակահայկական եւ հակահունական գաղափարախոսության վրա։

Նա կարծում է, որ թուրքերի կարծիքը Հայաստանի մասին միայն դեպի վատն է փոխվել, քանի որ Հայաստանը մի քանի տասնամյակ արժանապատիվ է մնացել։ «Հայ-թուրքական հարցում կա երկու առանձին բաղադրիչ՝ սահման, դիվանագիտական ​​հարաբերություններ եւ խաղաղություն (Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի, թշնամության հաղթահարման)։ Գործող իշխանությունները հարցը մեկ հարթության մեջ են տանում՝ սահմանի բացումն արհեստականորեն կապելով մնացած բոլոր հարցերի լուծման հետ։ Բայց այդպես չի ունենում, քանի որ երկու երկրներում էլ արմատացած կարծրատիպեր կան։

Որպես օրինակ՝ կարելի է նշել Հունաստանը, որը նույնպես տարածքային խնդիրներ, ցեղասպանության հարց ունի, բայց դիվանագիտական ​​հարաբերություններ կան։ Ընդ որում, հույները չեն հրաժարվում իրենց արժանապատվությունից։ Թուրքիայի նախապայմանների հարցում ոչինչ չի փոխվել՝ Արցախից հրաժարում (Փաշինյանը պատասխանում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը), հրաժարում Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից (Հայաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվուն են այդ հարցից), Կարսի պայմանագիրը (Հայաստանը Կարսի պայմանագիրը միշտ էլ անօրինական է համարել  եւ երբեք չի ճանաչել այն):

Նախապայմաններին ավելացել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը ոչ մեկին ոչ մի տնտեսական օգուտ չի բերի։ Դա ընդամենը Սյունիքը «քաղաքակիրթ» ձեւով գրավելու փորձ է։ Իսկ եթե չկա Սյունիք, ուրեմն չկա Հայաստանի Հանրապետություն։ Թուրք-ադրբեջանական տանդեմի մյուս նպատակը Հայաստանի Սահմանադրությունն է, քանի որ դրան դուր չի գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին դրույթը»,- ընդգծեց Մելքոնյանը։ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է դասեր քաղի, փորձագետը վրավորանք անվանեց՝ նշելով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները Ալիեւին, Էրդողանին, Չավուշօղլուին որպես թշնամի չեն ընկալում, փոխարենը շատ արագ են արձագանքում ՀՀ նախկին նախագահներին եւ գեներալներին: