Գարնանային ծառատունկին ընդառաջ Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում մեկնարկել են սանիտարական մաքրման աշխատանքները:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում է փորձնական գործարկել տարածքում առկա ոռոգման ցանցը, որպեսզի գնահատվեն առկա թերությունները՝ մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը լուծումներ տալու նպատակով:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաեւ նշվել է, որ 2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Զեկուցվել է, որ փուլ առ փուլ նախատեսված ծրագրի մրցույթներն արդեն կայացել են: