Մյանմայի ռազմական օդանավ է ընկել երկրի հյուսիսային Սիկայն շրջանում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Մյանմայի տեղեկատվության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ Մյանմայի Մանդալայ քաղաքից ոչ հեռու գտնվող ռազմակայանից թռած ինքնաթիռի հետ կապը կորել է տեղի ժամանակով ժամը 10.43-ին։
Նշվում է, որ աղետի պատճառը «տեխնիկական անսարքությունն» է եղել։
Ինքնաթիռում միայն օդաչուն էր։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ներկա պահին որոնողափրկարարական գործողություն են իրականացնում։





























