Նոր Զելանդիայում գիտնականները հայտնաբերել են նորածին ուրվական շնաձուկ, որը, նրանց խոսքով, կօգնի ավելի շատ տեղեկատվություն ստանալ այդ առեղծվածային էակի մասին, հաղորդում է CNN-ը:

Ուրվական շնաձուկը հայտնաբերվել է շուրջ 1200 մետր խորության վրա՝ Հարավային կղզու արեւելյան ջրերում:

Հազվադեպ բացահայտումն արվել է վերջերս կատարված հետազոտության ժամանակ, ասվում է Ջրային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Shark Trust-ի տվյալներով՝ խորը ջրերում բնակվող ձուկը՝ ուրվական շնաձուկը, գիտական շրջանակում հայտնի է որպես քիմերա: Ուրվական շնաձուկը սերտ կապված է շնաձկների ու սկատների հետ:

Դա կռճիկային ձուկ է, որի կմախքը հիմնականում կազմված է կռճիկներից, իսկ դրանց էմբրիոնները, որոնք գտնվում են ծովի հատակին, սնվում են ձվի դեղնուցով նախքան ծնվելը:

«Կարելի է ասել, որ այդ ուրվական-շնաձուկը վերջերս է ծնվել, քանի որ դրա որովայնում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ձվի դեղնուց»,-ասել է գիտնական եւ ձկնորս Բրիթ Ֆինուչին: «Դա բավականին ուշագրավ է: Ուրվական-շնաձկների մեծամասնությունը հայտնի է հասուն ներկայացուցիչներով. նորածինների մասին հազվադեպ է հաղորդվում, ուստի մենք շատ քիչ տեղեկություններ ունենք դրանց վերաբերյալ»,-հավելել է նա:

Գիտախմբի հայտնաբերած ուրվական-շնաձկան ճշգրիտ տեսքը դեռեւս հայտնի չէ, եւ Ֆինուչին ասել է, որ պահանջվում են լրացուցիչ թեստեր ու գենետիկ հետազոտություն: