Հնդկաստանի դատարանը մահապատժի է դատապարտել 38 մարդու 2008 թ․Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում իրագործված պայթյունների շարքի համար։

Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանում մեկ գործով այդքան շատ մեղադրյալներ մահապատժի են դատապարտվել։ Դատավճիռը պետք է հաստատվի դատարանի կողմից, հայտնում է AP-ը։ 

Դատավոր Ա. Ռ. Պատելը նույնպես ցմահ ազատազրկման է դատապարտել 11 անձի։

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է Հարքաթ-ուլ-Ջիհադ-ալ-Իսլամի անվանմամբ իսլամիստական ​​խմբավորումը: Ենթադրվում է, որ այն տեղակայված է  Պակիստանում, բայց, ըստ երեւույթին, այլեւս չի գործում։