Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 400 նոր դեպք: Այդ մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ օպերատիվ շտաբից, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Տվյալները ստացվել են ավելի քան 32,4 հազար թեստի արդյունքների հիման վրա:
Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցված վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1 548 893-ի:
COVID-19-ի հետեւանքով մահացել է 34 պացիենտ: Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահվան դեպքերի թիվն այժմ կազմում է 15 856մարդ:
Ապաքինվել է 18 770 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 388 534-ի:
Ներկայում Վրաստանում կա 144 477 հաստատված ակտիվ դեպք, որոնցից 5 633 քաղաքացի բուժվում է հիվանդանոցներում: Նրանցից 1 254-ի վիճակը գնահատվում է ծանր, 289 պացիենտ միացված է ԹԱՕ սարքին:
932 մարդ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո քովիդ-հյուրանոցներում, 137 912 քաղաքացի բուժվում է տնային պայմաններում:




























