Supercar Blog կայքը հրապարակել է Ferrari Purosangue քրոսովերի առաջին լուսանկարը։ Ըստ լուսանկարի՝ Maranello-ից ամենագնացը Roma կուպեի ոճով դիզայն կունենա, չորս դուռ (ինչը վաղուց էր հայտնի) եւ ուրվագծված անիվների կամարներ։ Արտաճանապարհային ավտոմեքենան հիմնված կլինի նոր հարթակի վրա, որը շարժիչների լայն գամմայի տեղադրում է նախատեսում։ Նաեւ Purosangue-ում ամբողջովին վերափոխված ինտերիեր եւ կախոց կներկայացվի՝ ճանապարհային լուսաշերտի կարգավորման հնարավորությամբ, գրում է Motor-ը:
Բուն Ferrari-ի ավելի վաղ տեղի ունեցած շնորհանդեսներից հայտնի է դարձել, որ Purosangue-ը (արտադրական մոդելի անվանումը կարող է այլ լինել) հիմնված է լինելու առջեւի շարժիչով ճարտարապետության վրա: Արտաքինից մոդելն ավելի շատ չորս տեղանոց «կուպեի» նման կլինի, քան դասական քրոսովերի, ուստի այն ունի իր սեփական անվանումը՝ FUV կամ Ferrari Utility Vehicle:
Շարժիչների շարքը պաշտոնապես հաստատված չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ Purosangue-ն կարող է ատմոսֆերական V12-ով վերջին Ferrari-ն լինել: Թեեւ մինչ այդ իտալացիներն ասում էին, որ քրոսովերի ուժային հատվածը հիմնված է լինելու SF90 Stradale հիբրիդային համակարգի վրա։
Purosangue-ի դեբյուտը կկայանա մինչեւ այս տարվա վերջ: Չի բացառվում, որ քրոսովերն իր հզորությամբ կմրցակցի Aston Martin DBX707-ի հետ, որի ութ մխոցանի Mercedes-AMG շարժիչն 707 ձիաուժ է արտադրում:





























