Երկրի ներքին միջուկը կարող է լցված լինել տարօրինակ նյութով, որը ոչ պինդ է, ոչ էլ հեղուկ է, վկայում են նոր հետազոտության արդյունքները, փոխանցում է The LIveScience-ը:
Ավելի քան կես դար գիտնականները կարծում էին, որ Երկրի խորքը բաղկացած է հալված արտաքին միջուկից, որը շրջապատում է ամուր սեղմված երկաթի խառնուրդից կազմված գունդը: Սակայն փետրվարի 9-ին Nature ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը հազվագյուտ տեսակետ է ներկայացնում մոլորակի ներքին կառուցվածքի վերաբերյալ, եւ դա շատ ավելի տարօրինակ է, քան համարվում էր:
Համակարգչային նոր մոդելավորումը ենթադրում է, որ Երկրի տաք եւ բարձր ճնշման տակ գտնվող ներքին միջուկը կարող է գոյություն ունենալ «սուպերիաոնային վիճակում»՝ ջրածնի, թթվածնի եւ ածխածնի մոլեկուլների պտտվող խառնուրդի, որը շարունակաբար սահում է երկաթից ճաղերի միջով: «Մենք պարզեցինք, որ ջրածինը, թթվածինը եւ ածխածինը վեցանկյուն խիտ փաթեթավորված երկաթի մեջ ներքին միջուկի պայմաններում սուպերիոնային վիճակի են անցնում՝ բարձր դիֆուզիոն գործակիցներ ցույց տալով, ինչպես եւ հեղուկի մեջ,- իրենց հոդվածում գրում են հետազոտողները:- Դա վկայում է այն մասին, որ միջուկը կարող է գտնվել ոչ թե սուպերիոնային, այլ սովորական պինդ վիճակում»:
Մոլորակի միջուկը ոսկորները քանդող ճնշման եւ արեւի մակերեւույթի պես տաք ջերմաստիճանի է ենթարկվում, եւ դրա պարունակությունը երկար ժամանակ է՝ գիտնականների եւ գիտաֆանտաստիկ գրողների շահարկումների առարկա է հանդիսանում: 1950-ականներից սկսած առաջընթացը երկրաշարժերի հետեւանքով առաջացող սեյսմիկ ալիքների ուսումնասիրության գործում, որոնք անցնում են միջուկի միջով, թույլ է տվել հետազոտողներին ավելի ճշգրիտ ենթադրություններ անել այն մասին, թե ինչ կա մոլորակի սրտի ներսում, բայց նույնիսկ այսօր այդ պատկերը դեռ պարզ չէ:





























