Կլիմայի փոփոխությունը եւ եղանակային արտակարգ երեւույթներն արդեն իսկ վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը, եւ եթե չդրանք չդադարեցվեն, միլիոնավոր մարդիկ աղքատության մեջ կհայտնվեն, ինչը կհանգեցնի պարենային ապրանքների գների բարձրացման եւ առեւտուրի ու աշխատաշուկաների խաթարման, նախազգուշացրել են կլիմայի հարցերով ՄԱԿ-ի փորձագետները:
Այս եզրակացությունը կազմել է Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խմբի փորձագետների զեկույցի մի մասը, որտեղ նշվում է, որ մնացել է միայն «հնարավորությունների արագ փակվող պատուհան՝ բոլորի համար ընդունելի եւ կայուն ապագա ապահովելու համար»:
Զեկույցում ասվում է, որ կլիմայի փոփոխությունն աշխարհի վրա ազդում է ավելի արագ, քան գիտնականներն էին սպասում։ «Կլիմայի փոփոխության տնտեսական վնասը հայտնաբերվել է կլիմայի ազդեցությանը ենթարկված գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներում»:
«Գոյության անհատական միջոցների վրա ազդել են գյուղատնտեսության արտադրողականության մեջ փոփոխությունները, մարդու առողջության եւ պարենային անվտանգության վրա ազդեցությունները, տների եւ ենթակառուցվածքների ավերումը, ինչպես նաեւ գույքի եւ եկամուտների կորուստը, որոնք բոլորն էլ բացասաբար են անդրադարձել գենդերային եւ սոցիալական հավասարության վրա»:
Կլիմայի փոփոխության ընդհանուր տնտեսական վնասներում կանխատեսվում են մեծ տարածաշրջանային տարբերություններ, ընդ որում զարգացող երկրների մեկ շնչի հաշվով գնահատված տնտեսական ծախսը հաճախ ավելի բարձր է որպես եկամտի մասնաբաժին:
«Բարձր խոցելիության եւ մեծ տաքացման սցենարի» համաձայն, կլիմայի փոփոխության պատճառով ցածր եկամուտ ունեցող երկրներում մինչեւ 2050թ․ եւս 183 մլն մարդ կթերսնվի:





























