Վիտամին B-ն իր տարբեր ձեւերով օգնում է սննդի քայքայմանը եւ էներգիայի արտազատմանը եւ դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի առողջության վրա: Այս խմբի վիտամինների ամենատարածված աղբյուրներն են միսը, ծովամթերքը եւ կաթնամթերքը, ձուն, հատիկաընդեղենը եւ որոշ թարմ մրգեր, հայտնում է Nat-geo-ն։
Բույսերը կարող են լրացնել վիտամինային սննդակարգը, սակայն դրանց ներուժը լիովին ուսումնասիրված չէ: Նրանցից շատերը խոցելի տեսակների ցանկում են, մյուսները որպես ուտելի չէին դիտարկվում։ Նոր հետազոտության շրջանակներում բուսական աշխարհի մոտ հազար տեսակ է հայտնաբերվել, որոնք կարող են օգնել մարդկանց լրացնել վիտամին B-ի պակասը:
Դրանցից է աշխարհի արեւադարձային եւ մերձարևադարձային շրջաններում տարածված մատնախոտ (Digitaria) հացահատիկային խոտաբույսերի ցեղը։ Մոլորակի այս նույն հատվածում կան շատ զարգացող երկրներ, որտեղ մարդիկ թերսնման հետ են բախվում են, եւ, հետեւաբար, մատնախոտը կարող է օգնել նրանց լրացնել սննդանյութերի պակասը:
Եվրոպայում վարսակի մի քանի տեսակներ (Avena sp) թիամին (B1) են պարունակում: Եթովպական վարսակը (Avena abyssinica) նույնքան օգտակար է, բայց այն դեռ այդքան էլ ակտիվորեն չի օգտագործվում խոհարարության մեջ։
B խմբի վիտամինների պոտենցիալ վտանգված աղբյուրների թվում են բաոբաբի մի քանի տեսակներ Մադագասկարում: Դրանք մեծ քանակությամբ ֆոլաթթու (B9) են պարունակում, սակայն տեղի բնակչությունը դրանցից փայտածուխ եւ փայտ է ստանում, եւ վայրի բնության մեջ դրանցից գրեթե չի մնացել:
Նույն ցանկում է Secale africanum-ի վայրի տարեկանը, որն աճում է Հարավային Աֆրիկայի միայն մեկ սահմանափակ տարածաշրջանում: Իսկ Բորնեոյում աճող վայրի Durian Durio kutejensis-ին անտառահատում եւ գյուղատնտեսության ընդլայնում է սպառնում:
Ընդհանուր առմամբ նկարագրված է այս խմբի վիտամիններով հարուստ 1044 բուսատեսակ։ Դրանցից միայն 63-ը չունեն բարեկեցիկ կարգավիճակ։ Մինչդեռ դարավերջին բրինձը կարող է կորցնել B խմբի վիտամինների մեկ երրորդը։





























